Լոսանջելեսահայերը հավաքվել են Գլենդելում՝ ի պաշտպանություն Արցախի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հարյուրավոր լոսանջելեսահայեր հավաքվել են Գլենդելում Հայաստանի հյուպատոսության մոտ՝ ի պաշտպանություն Արցախի և Արցախի հայաթափումը կանխելու Հայաստանի ժողովրդի ջանքերի։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՅԴ ԱՄՆ արևմտյան շրջանային հանձնախմբի ներկայացուցչությունը ֆեյսբուքյան էջից։

 


Հավաքվածները հստակ արտահայտել են իրենց ուղերձը. դեմ են ցանկացած սցենարի, ուր Արցախը Ադրբեջանի մաս է, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ դա կլինի հերթական ցեղասպանության նախադրյալը։