2022-04-05 12:11
Լրատվական գործակալություններ
13 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 422 594
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 13-ով և դարձել 422 594: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 067 մարդ, կատարվել է 2 985 996 թեստավորում (+2 733), առողջացել են վարակվածներից 410 229-ը (+105): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 8 619, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։