Տիգրան ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՄԵՐ ՀԱՋՈՐԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՐԴՈՒՑ ԵՄ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԵԼՈՒ

Ծանոթացա Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող պատի թերթի անդրադարձին մեր այսօրվա հանրահավաքի մասնակիցների թվին, որը հիմք էր ընդունել Դանիել Իոննիսյանին պատկանող «Իրազեկ քաղաքացիների միավորում» կոչվող միության կողմից տարածված թիվը:

Փորձեմ հակիրճ արձագանքել

Մեր հանրահավաքն այնքան մեծ է եղել ու տեսանելի, որ ի տարբերություն նիկոլական ուսապարկերի ցերեկով տարածված նկարների, որոնք վերագրվում էին մեր հանրահավաքին, Դանիելը փորձել է ազնիվ մոտեցման տպավորություն ստեղծել, բայց էլի չի ստացվել ու սխալվել է` առնվազն 5000-ի կարգի, իսկ ես այսօրվա հանրահավքի թվին տիրապետում եմ, քանզի ըստ փակ պաշտոնական աղբյուրների այսօրվա հանրավաքին մասնակցած քաղաքացիների թիվը գերազանցում էր 16.000-ը:

Ինչ վերաբերվում է Armtimes-ի անդրադարձին ազգաբնակչության համամասնության վերաբերյալ, թե քանի տոկոս է հաջողվել ընդդիմությանը կոնսոլիդացնել Ազատության հրապարակում, ապա հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը 2018թ. մինչև ապրիլի 16-ը Ֆրանսիայի հրապարակում 3000 քաղաքացուց ավել մարդ չէր կարողանում կոնսոլիդացնել: Եթե ձեր ասած 11.200-ը ազգաբնակչության 0.37%-էր, բա մինչև 3000 քաղաքացին քա՞նի տոկոսն են կազմել, 0.1 %, հա՞, ի դեպ որն էլ բերեց իշխանափոխության: Armtimes-ի տիրոջը խորհուրդ կտամ ընդդիմության հաջորդ հանրահավաքի թիվը համեմատել համաշխարհային ազգաբնակչության թվի հետ, գոնե էդպես մի փոքր երկար կծիծաղենք:

Հ.Գ. Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր եկել էին: Վստահ եմ, որ մեր հաջորդ հանրահավաքին ավելի շատ մարդուց եմ շնորհակալ լինելու:

Տիգրան ՎԱՐԴԱՆՅԱՆ, ֆեյսբուքյան էջ