Ռուսաստանը բարի կամք է դրսևորել՝ Ուկրաինայի հյուսիսային դիրքից զորքերը դուրս բերելով
Ռուսաստանը բարի կամք է դրսևորել՝ Ուկրաինայի հյուսիսային դիրքից զորքերը դուրս բերելով։ Այս մասին LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ այդպիսով դրական պայմաններ են ստեղծվել Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների համար։
«Մենք որոշել ենք գնալ այդ քայլին՝ որպես բարի կամքի ժեստ, և այդպիսով բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ենք ստեղծել։ Մենք կարող ենք լուրջ որոշումներ կայացնել բանակցությունների ընթացքում, և դա էր պատճառը, որ նախագահ Պուտինը հրամայեց զորքերը դուրս բերել տարածաշրջանից»,- ասել է Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա կտրականապես հերքել է Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների սպանության մեջ ռուս զինվորականներին ուղղված Կիևի մեղադրանքները։ «Մենք վճռականորեն պնդում ենք, որ ցուցադրված կադրերը, լուսանկարները ծրագրված կեղծիքի արդյունք են»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ հրապարակված արբանյակային պատկերները մանրամասն կուսումնասիրվեն, տեղեկացնում է News.am-ը։