2022-04-06 19:05
Լրատվական գործակալություններ
Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, տեղեկացնում է վարչապետի ֆեյսբուքյան էջը:
Այնուհետև տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումը, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ երկօրյա աշխատանքային այցով Փաշինյանը Բրյուսել է մեկնել երեկ։