ՀՀ ՊՆ․ Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈւ ուղղությամբ կրակ չի բացել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը, տեղեկանում ենք ՊՆ պաշտոնական կայքից։

«Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՊՆ–ն հավելում է, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերն իրականությանը չեն համապատասխանում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։