Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ․ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐևՄՈՒՏՔԻ ՔԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը «Հայելի» ակումբում խոսել է երեկ Բրյուսելում կայացած Շարլ Միշել-Իլհամ Ալիև-Նիկոլ Փաշինյան հանդիպման մասին:
«Այս ամենը տեղի է ունենում քաղաքական արևմուտքի քավորությամբ: Մենք փոքր երկիր ենք և պետք է իմանանք, թե ինչ արտաքին ազդեցություն կա մեր վրա, եթե Ամերիկա չես, Ռուսաստան չես: Այսինքն, առաջին պլան է գալիս, թե «մեծերից» ում շահերն են համընկնում կամ հակասում:
Այստեղ պետք է հասկանանք, որ սա արվեց Արեվմուտքի կողմից, արվեց այն պահին, երբ Ռուսաստանը, մեղմ ասած, զբաղված է Ուկրաինայով: Ու նաև փաստացի Արևմուտքը Մինսկի խմբի համանախագահության մեջ ունենալով քանակական առավելություն՝ 2/1, ինքը հենց իր ձեռքով նաև ադրբեջանցիների շահերին ընդառաջ գնալով՝ այդ ձևաչափը թաղեց: Դա հարվածում է բուն հայկական շահերին և քաղաքական հարված է Ռուսաստանի թիկունքին:
Եթե նայենք հայտարարության հենց առաջին նախադասությունը, այնտեղ գրված է. այդ երեքը հանդիպեցին՝ քննարկելու Հարավային Կովկասում իրադրությունը և ԵՄ-ի կապերի խորացումը այդ տարածաշրջանի հետ: Իրենք անգամ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար չեն հավաքվել: Սա շատ պարզ է, որովհետև քաղաքական Արևմուտքը՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և սրանց ստվերի տակ Գերմանիա կոչվածը, այս տարածաշրջանը միշտ էլ դիտարկել են որպես ընդհանրական, դիտարկել են, որ այն այս կամ այն չափով ռուսական ազդեցության գոտի է, մանավանդ, Հայաստանը: Դրա համար ամեն ինչ արել են, որ այդ երկրները ինչքան կարող են, հանեն ռուսական ազդեցությունից: Պարզ է՝ ամենաարագը ստացվել է Վրաստանում: Ադրբեջանի դեպքը մի քիչ այլ է եղել, որովհետև այնտեղ նավթ կա և այնտեղ ավելի հեշտ է եղել հավասարակշռել: Ու դրա համար է այսօր նրա ուժը, ցավոք սրտի, այսքան աճել: Հայաստանում էլ տեսնում ենք: Արևմուտքը 1998-ին շատ ակտիվ աջակցեց այն ուժին, իշխանությանը, որը, թվում էր, թե ավարտված էր: Այդ մարդը հրաժարական տվեց, թվում էր, թե իրենց տնտեսական հիմքերը ահագին ջարդվեցին իրենց ունեցած օլիգարխներով, հատկապես հոկտեմբերի 27-ից հետո նորերը եկան և հներին հաղթեցին, սակայն իրականում այդ հների գաղափարախոսական ազդեցությունը մնաց: Ու Արևմոււտքը հենց դրա վրա էր խաղադրույք կատարում:
Երբ մենք ասում ենք, թե անընդհատ համոզել են, որ եթե Արցախը չհանձնենք, լավ չենք ապրի, ի՞նչ են հարցնում մեր ընդդիմախոսները: Ասում են, բայց չէ՞ որ 2017-ին ձեր ասած այդ մարդիկ՝ նկատի ունենալով ՀԱԿ-ին, 2 % էլ չհավաքեցին: Այո, ճիշտ է: Բայց երբ քաղաքագիտական վերլուծություն ենք անում, քանակականից զատ, պետք է որակական կողմն էլ նայենք: Այո, քանակով իրենք քիչ էին, բայց մեծ հաշվով դաշտում հենց իրենց դիսկուրսն էր՝, ինչպես ես հաճախ եմ ասում, կամ կալբաս, կամ Ղարաբաղ: Սա է, ընտրեք: Իրենք այդ խաղը թելադրել էին: Իրենք միշտ ունեցել են արևմտյան աշխարհի այդ լիբերալ մոտեցումը, թե սա 21-րդ դարն է: Մենք ասում ենք՝ արժանապատիվ պայքար հայ մնալու համար, իրենք ասում են՝ ինչի՞ համար, կարելի է ուղղակի ֆիզիկապես պահպանվել, դառնալ թուրք ու ֆիզիկապես բան չլինի, ասում են՝ եթե Արևմտյան Հայաստանի հայերն էլ ինքնապաշտպանության, ազատագրման ոչ մի փորձ չանեին, ֆիզիկապես չէին ոչնչացվի, բայց ժամանակի ընթացքում թուրք կդառնային: Նրանց գաղափարախոսությունը անհատականի տոտալ գերիշխումն է կոլեկտիվի հանդեպ: Կարդացեք նաև «Եթե ՀՀ-ն շարունակի անել այն, ինչ անում է 2020-ի նոյեմբերի 9-ից, 5-7 տարի հետո ունենալու ենք իրավիճակ, երբ ԱՀ փոխարեն ունենալու ենք մեկ ռազմական քաղաք՝ Ստեփանակերտ-Ասկերան տարածք». Բենիամին Պողոսյան «Ես սա համարում եմ եղբայրական հանդիպում». Կարինե Նալչաջյանը` Փաշինյան-Ալիև հանդիպման մասին Ինձ ասել են, որ Հայաստանի համար մեր առաջարկն ընդունելի է. Ալիև Ես դրա համար եմ անընդհատ Արևմուտքի անունը շեշտում, որովհետև Արևմուտքի գաղափարախոսությունն է, թե անհատն է գերագույն արժեք: Դրա համար էլ այսօր արդեն Սյունիքն է վտանգի տակ: Մենք հիմա զարմանում ենք, թե մարդիկ ինչու փողոց դուրս չեն գալիս: Որովհետև դեռ 1991-ից երկիրը այդ հիմքի՝ անհատապաշտության, վրա են կառուցել: Այ, հիմա եկեք քանակով չափենք. Քանի՞ անհատ է ապրում Սյունիքից դուրս, և ինչքա՞ն՝ Սյունիքում: Սյունիքից դուրս ապրողներն ավելի շատ են: Այսինքն, եթե հիմքը անհատականն է, ապա »моя хата с краю» մտածելակերպն է աշխատում»,-ասաց բանախոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ, Aravot.am