2022-04-08 09:20
Լրատվական գործակալություններ
Միրզոյանը Մոսկվայում կհանդիպի ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Ռուսաստանի Դաշնությունում, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Այցի շրջանակներում տեղի է ունենալու ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը:
Մոսկվայում Արարատ Միրզոյանը կհանդիպի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ, տեղեկացնում է News.am-ը: