ԵՄ երկրները հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին
Եվրամիության երկրները հինգշաբթի օրը հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին, այդ թվում ածխի ներմուծման էմբարգոյին, հաղորդում է AP-ն:
Ածխի ներկրման արգելքը ԵՄ առաջին պատժամիջոցը կլինի «Ռուսաստանի շահութաբեր էներգետիկ արդյունաբերության դեմ՝ կապված Ուկրաինայում նրա պատերազմի հետ, և գնահատվում է տարեկան 4 մլրդ եվրո», հայտարարել է ԵՄ-ում նախագահող Ֆրանսիան։
ԵՄ-ն արդեն սկսել է լրացուցիչ, այդ թվում՝ նավթի ներկրման դեմ պատժամիջոցների սահմանման աշխատանքները։
«Փաթեթը շատ էական է և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնում է նոր ոլորտների և ավելի շատ օլիգարխների վրա»,- ասել է ԵՄ ղեկավարությունը։
Գործարքը վերջնական քաղաքական հավանություն է ստացել ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ և ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական ամսագրում, ամենայն հավանականությամբ, ուրբաթ օրը հրապարակվելուց հետո, տեղեկացնում է News.am-ը: