2022-04-08 09:23
Լրատվական գործակալություններ
«Ազատությունը» ռ/կ-ն ներողություն է խնդրել սկանդալային քարտեզի հրապարակման համար
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը ներողություն է խնդրել քարտեզի հրապարակման համար, որտեղ Արցախը նշված է եղել Ադրբեջանի տարածքում:
««Ազատություն TV»-ի ռեպորտաժներից մեկի ցերեկային տարբերակում թյուրիմացաբար օգտագործվել է քարտեզ, որը չի արտահայտում «Ազատության» խմբագրական քաղաքականությունը, եղել է անավարտ և եթերում հայտնվել է մարդկային սխալի պատճառով», – ասված է հայտարարության մեջ:
Ռադիոկայանը ներողություն է խնդրել լսարանից՝ հայտնելով, որ նշված քարտեզը հեռացվել է իր նյութերից, իսկ սխալ թույլ տված աշխատակիցը նկատողություն է ստացել։
Ավելի վաղ «Ազատություն TV»-ի եթերում նշված քարտեզի հայտնվելը բացասական արձագանք էր առաջացրել սոցցանցերում և հայկական Telegram – ալիքներում, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը: