Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ՇԱՏ ԴԱԺԱՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նիկոլը երկու հարց է լուծում՝ ձեռքերը լվանում է՝ պատասխանատվությունը գցելով Ռուսաստանի վրա, և շարունակում է վարել այն հակառուսական քաղաքականությունը, որն այս ընթացքում իրականացրել են նրա գրպանային գործիչները։ Այս մասին ապրիլի 7-ին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

 

Նա նշեց, որ Հայաստանի շահերի հաշվին իրականացվում են աշխարհաքաղաքական խաղեր, որոնց հետևանքները կարող են շատ դաժան լինել։

«Չեմ ուզում մեղադրել արտաքին ուժերին, քանի որ նրանք պարտավոր չեն ավելի շատ սպասարկել մեր օրակարգը, քան մեզ ներկայացնող էակը։ Շառլ Միշելը, Պուտինը, Բայդենը չեն կարող ավելի հայ լինել, քան Հայաստանը ներկայացնող հայկական ազգանունով հակահայ տականքը։

Եվրոպան միակ վայրն է, որտեղ կարելի էր բարձրաձայնել ժողովրդավարություն, կոռուպցիա և այլ արտահայտություններ, որոնք ներկայիս իշխանությունները թափահարում են։ Նիկոլն օգնում է Ալիևին, լվանում նրա վրայից հայի արյան հետքերը, զիջում է կարևոր հարթակ, որտեղ նորմալ ղեկավարի առկայության դեպքում շատ հարցեր կարելի էր բարձրացնել։

Բրյուսելյան հանդիպումը, ըստ Նիկոլի, աշխարհաքաղաքական տեսանկյունից արտակարգ բան է։ Նիկոլը չի խոսում Ադրբեջանի վերջին վայրագությունների, Քարագլուխի և այլ բաների մասին, քանի որ, նրա կարծիքով, դա ռուս խաղաղապահների պատասխանատվության շրջանակներում է գտնվում։

Եթե դա այդպես է, ապա ինչու՞ գնացիր Բրյուսել։ Ի վերջո, նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի (Սոչիի հանդիպում) հայտարարությունները եռակողմ բնույթ են կրում՝ Ռուսաստանի մասնակցությամբ։ Ինչպե՞ս է ստացվում, որ գնում ես Բրյուսել, չես խոսում ադրբեջանական ագրեսիայի մասին, ասում ես, որ դա Ռուսաստանի պատասխանատվության գոտուն է վերաբերում, բայց միևնույն ժամանակ Եվրախորհրդի ղեկավարը վկայակոչում է վերը նշված հայտարարությունները.

Նիկոլը նորից ստում է։ Եթե պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը, ապա ինչո՞ւ դու գնացիր Բրյուսել։ Ինչո՞ւ չխոսեցիր ադրբեջանական ագրեսիայի մասին, որի ժամանակ զոհեր եղան և տարածքային կորուստներ, որոնք տեղի ունեցան զորքերի հայելային հետքաշման քո ապուշ առաջարկի իրականացման պատճառով»,- հավելեց Արմեն Աշոտյանը։

News.am