Ադրբեջանի և Իրանի սահմանին հերթական փոխհրաձգությունն է տեղի ունեցել, կա մեկ սպանված

Ադրբեջանի և Իրանի սահմանին ապրիլի 7-ին տեղի է ունեցել հերթական փոխհրաձգությունը։

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով գլխավոր դատախազությանը և պետական սահմանապահ ծառայությանը, կրակն ուղղվել է սահմանը հատել փորձողների խմբին։ Սահմանախախտներից մեկը վնասազերծվել է, մյուսը՝ կալանավորվել, ևս մեկը, զինված դիմադրություն ցուցադրելով, փախել է դեպքի վայրից։

Վնասազերծված սահմանախախտի մոտ հայտնաբերվել և առգրավվել են Կալաշնիկովի ինքնաձիգ, ինչպես նաև ավելի քան 24 կիլոգրամ թմրանյութ (9 915 գրամ մարիխուանա, 10 650 գրամ հերոին, 85 գրամ ափիոն, 4 080 գրամ մետամֆետամին) և 300 դեղահաբ մետադոն՝ 40 հոգեմետ նյութերով։ Կալանավորված սահմանախախտը Իրանի քաղաքացի Փիրան Բեհզաթ Մուհամեդն է։ Իրանական կողմն արդեն տեղեկացված է կատարվածի մասին, տեղեկացնում է News.am-ը։