Լավրով․ Մենք կշարունակենք ապահովել Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և ընդհանրապես Անդրկովկասի խնդիրը միշտ առանցքային տեղ է զբաղեցնում տարածաշրջանային գործերի մեր քննարկումներում։ Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ընդլայնված կազմով հանդիպման սկզբում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

 


«Ղարաբաղյան կարգավորման շուրջ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնագրերի երեք խումբ կա՝ 2020 թվականի նոյեմբերին, հունվարին և 2021 թվականի նոյեմբերին, և մենք կշարունակենք ապահովել այդ պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը՝ դրա մանդատին խիստ համապատասխան»,- հայտարարել է Լավրովը, տեղեկացնում է News.am-ը։