ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է «ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի վեցերորդ հոսքի ընդունելության մասին։
Ուսումնառության տևողությունն է 2 ամիս՝ շուրջ 40 բանախոսություն քաղաքագիտության, տնտեսագիտության, իրավագիտության, միջազգային հարաբերությունների, ինչպես նաև հմտությունների զարգացման թեմաներով։
Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչև 21.00։
Դպրոցում ուսումնառությունը անվճար է։
Դպրոցի ունկնդիրների ընտրությունը կիրականացվի երեք փուլերով՝ դիմումների փաթեթի ուսումնասիրություն, գրավոր քննություն և հարցազրույց։
Ընդունելության պայմաններին ու դիմում-հայտին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/Argh3vUXVFHw8v8r9 ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի ապրիլի 30-ը։
Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան համապատասխան հավաստագիր:
«ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ