2022-04-08 17:45
Լրատվական գործակալություններ
Դեսպան Թրեյսին փաստել է ԱՄՆ աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանն ընդգծել է ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ փոխգործակցության ամրապնդման շուրջ ՀՀ կառավարության հետ գործակցելու ԱՄՆ հանձնառությունը։
Դեսպանը նաև վերահաստատել է վերջին սադրիչ գործողությունների հետ կապված մտահոգությունները և փաստել ԱՄՆ աջակցությունը բանակցություններին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, տևական կարգավորմանը։