2022-04-08 20:02
Լրատվական գործակալություններ
Շարմազանով․ ՌԴ-ն փաստացի վերահաստատեց՝ ռուս խաղաղապահները երկար են մտադիր մնալ Արցախում
Ի հեճուկս Արևմուտքի՝ Ռուսաստանը շարունակելու է առանցքային դերակատարում ունենալ Հարավային Կովկասում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Սերգեյ Լավրովը փաստացի մեղադրեց Արևմուտքին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը քանդելու մեջ ։
ՌԴ-ն փաստացի վերահաստատեց՝ ռուս խաղաղապահները երկար են մտադիր մնալ Արցախում։
Ի հեճուկս Արևմուտքի՝ Ռուսաստանը շարունակելու է առանցքային դերակատարում ունենալ Հարավային Կովկասում»,- գրել է Շարմազանովը։
Փաստինֆո