2022-04-08 20:05
Լրատվական գործակալություններ
Ռուսաստանն արտաքսում է 45 լեհ դիվանագետների
Ռուսաստանը, ի պատասխան Լեհաստանից իր դիվանագետների արտաքսմանը, Ռուսաստանից կվտարի 45 լեհ դիվանագետների և դեսպանատան աշխատակիցների, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Նրանք պետք է լքեն Ռուսաստանը մինչև ապրիլի 13-ը։
«Փոխադարձության սկզբունքի հիման վրա Լեհաստանի Հանրապետության դեսպանության և Իրկուտսկում, Կալինինգրադում և Սանկտ Պետերբուրգում Լեհաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունների 45 աշխատակիցներ հայտարարվել են «պերսոնա նոն գրատա»։
Մոսկվայում Լեհաստանի դեսպան Քշիշտոֆ Կրայևսկին կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ խիստ բողոք հայտնելու և նրան նոտա հանձնելու համար, տեղեկացնում է Lragir.am-ը։