2022-04-09 11:27
Լրատվական գործակալություններ
19 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 422 662
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրում ավելացել է 19-ով և դարձել 422 662: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 052 մարդ (+2), կատարվել է 2 996 057 թեստավորում (+2 853), առողջացել են վարակվածներից 410 310-ը (+15): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին օրում ավելացել է 1-ով և դարձել 8 620, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։