Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ԱԼԻԵՎԸ ՀԱՍԱՎ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ ԻՐ ՄՈՒՐԱԶԻՆ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Ալիևը հասավ տասնամյակների իր մուրազին՝ քանդել Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը։

Դա եղավ մեկ, այսպես ասած, օբյեկտիվ պատճառով (Ռուսաստան-Արևմուտք հակամարտություն) ու մեկ սուբյեկտիվ պատճառով, որի անունն է Նիկոլ։

Եվս մեկ շանս էր, որը Նիկոլի հետևողական ջանքերով փոզմիշ արվեց։

Ընդ որում այս կարևորագույն թեման, ինչպես սպասելի էր, գրեթե տեսանելի չէ մեդիադաշտում Արցախի դրոշի դեմ սադրանքի շատ էմոցիոնալ, բայց երկրորդական թեմայի ֆոնին»։

Նշենք, որ ապրիլի 8-ին Մոսկվայում Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի գործունեությանը, ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի ապագան»։

Panorama.am