Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՁևԱՉԱՓԸ ԴԵՌ ԿԱՐԵԼԻ Է ՓՐԿԵԼ
Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի չեղարկումը կարող է նաև արխիվային դարձնել կարգավորման այն փաստաթղթերը, որոնք տարիներ շարունակ մշակվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից և մինչև 2018 թվականը հանդիսացել են կարգավորման ուղենիշային քարտեզ: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով, երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Արևմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը:
«Այն, որ հակամարտությունը Ռուսաստանի եվ Արեվմուտքի միջեվ, որը դրսևորվում է Ուկրաինայում, ազդեցություն է ունենալու Արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա, ինձ համար տեսանելի էր դեռևես շաբաթներ առաջ, ինչի մասին զգուշացնում էի, Ռուսաստանի` ԵԱՀԿ անդամակցության և ԵԱՀԿ շրջանակներում աշխատանքների շարունակության համատեքստում: Ակնհայտ էր որ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը ոչ միայն միջազգային միակ ձևաչափն է, ով ունի մանդատ արցախյան կարգավորմամբ զբաղվելու, այլ նաև հայկական կողմերի շահերը ընկալող ֆորմատ է, որի հիմնարար սկզբունքները և տարրերը, որ բացահայտվել են 2009 թվականից սկսած, այդ թվում` ժողովուրդների ինքնորոշման հիման վրա կարգավորման սկզբունքը հայկական կողմի կարմիր գծերի ներառում էր իրականացնում: Ակնհայտ է, որ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի չեղարկումը կարող է նաև արխիվային դարձնել կարգավորման այն փաստաթղթերը, որոնք տարիներ շարունակ մշակվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից և մինչև 2018 թվականը հանդիսացել են կարգավորման ուղենիշային քարտեզ»:
Աշոտյանը բնական է համարում, որ այս փոփոխությունը վտանգներ կառաջացնի հայկական կողմերի համար. «Քանզի գլոբալ հակամարտության մեջ Արևմուտքի և Ռուսաստանի խախտված եռանախագահությունը բերելու է մի կողմից գեոպոլիտիկ ճնշումների մեծացմանը` արցախյանն կարգավորման շուրջ, այդ թվում չակերտավոր «քաղաքական խանդի» տեսարանների և կամ-կամի սկբունքների կիրառման, մյուս կողմից նաև հարցականի տակ է դնում հայկական կողմի համար ընդունելի կարմիր գծերի քաղաքականությունը. խոսքը գնում է ինքնորոշման իրավունքի ներառման մասին, որպես կարգավորման սկզբունքի»:
Նրա խոսքով` լավրովյան հայտարարությունն, իհարկե, իր ենթատեքստն ունի: «Կարծում եմ, որ ռուսական կողմն այս գլոբալ հակամարտության մեջ Արևմուտքի հետ մի կողմից վա-բանկ է գնում, Ֆրանսիային և ԱՄՆ-ին դնելով փաստի առաջ, որ կամ համարգործակցում ենք այդ թվում արցախյան ուղղությամբ, կամ առհասարակ խզում են բոլոր տեսակի անվտանգային և ռեգիոնալ քննարկումները այդ երկու ուժի կենտրոնների հետ, կամ մյուս կողմից վա բանկ է գնում, որպեսզի խնդրի կարգավորման համար կիրառի ասպես կոչված կամ-կամ սկզբունքը, հատկապես հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմից հետո ռուսական հեղինակությամբ երեք համատեղ հայտարարությունները:
Ստեղծված իրավիճակում ԼՂ հակամարտության կարգավորման համար ջանքեր է պետք գործադրել կարծում եմ արևմուտքը ներկայացնող կողմի հետ որպեսզի ռուսական կողմի հետ այնուհանդերձ արցախյան հարցի շուրջ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը պահպանելու ջանքեր գործադրեն: Լավրովյան հայտարարությունից հետո պարզ էր դառնում, որ դա ոչ թե ռուսական կողմի նախաձեռնությունն էր, այլ արևմուտքի քայլերի առնվազն մեկնաբանությունը կամ փաստագրում, հետևաբար այստեղ պետք է ամեն ջանք իրականացնել, որպեսզի ուկրաինական ճգնաժամը չազդի մեզ վրա այս ճակատարգրական ձևով»,- հավելեց նա:
ՀՀԿ փոխնախագահը կարծում է Ռուսաստանը դրան, այնուհանդերձ, պատրաստ է ստեղծված իրավիճակին. «Նամանավանդ, որ կան թույլ, բայց պոզիտիվ սիգնալներ, մասնավորապես ամերիկյան պաշտոնյա Սալիվանը մի քանի օր առաջ հայտարարել է, որ անկախ ուկրաինական ճգնաժամից ԱՄՆ-ն պատրաստ է անվտանգային հարցերի շուրջ երկխոսել Ռուսաստանի հետ, բացի դրանից Փառուխի և Քարագլխի վերջին դեպքերի առնչությամբ մենք մի կողմից չտեսանք Մինսկի խմբի համանախագահերի հայտարարություն, ինչն արդեն ահազանգ էր այն մասին, որ այդ ձևաչափը վտանգված է, բայց տեսանք համանախագահ երկրների առանձին արձագանքներ ադրբեջանական ոտնձգությունների կապակցությամբ, որոնք բավականին ունիսոն էին և միանշանակ, մյուս կողմից կա նաև այլ փորձ` Իրանի միջուկային ծրագրի շուրջ գերտերություններն այնուհանադերձ շարունակում են որոշակի ձևաչափով իրենց համատեղ աշխատանքը և այստեղ կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահության կլինիկական մահի փուլ կարող ենք արձանագրել, բայց ոչ կենսաբանական, հետևաբար այդ ձևաչափը դեռ կարելի է փրկել, հատկապես հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմն է տարիներ շարունակ ջանքեր գործադրել և հետպատերազմյան շրջանում ավելի ընդգծել, որ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի կարիք չունի, այնինչ մնացած բոլոր միջազգայիյն ինտիտուտները պարբերաբար այդ ձևաչափի կարևորության մասին բարձրաձայնում էին» :
Արմեն Աշոտյանը շեշտեց, որ հայկական կողմը համարժեք դիվանագիտական աշխատանք այս ընթացքում չի իրականացրել, ճիշտ հակառակը. «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն իրականացրել են բացառապես պարտվողական աշխատանք, պատահական չէ, որ նույն Մինսկի խմբի համանախագահները վերջին անգամ ինքնորոշման իավունքի մասին խոսել են 2021 թվականի ապրիլին դրանից հետո հայկական կողմն է, որ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո որդեգրել է պարտվողական քաղաքականություն, Արցախից փաստացի հրաժարվելու քաղաքականություն և այս ձևաչափի առաջխաղացման Մինսկի խմբի համնախագահության պաշտպանության ջանքերով հանդես չի եկել, դրա ամենավառ ու ցցուն արտահայտություններից մեկն այն է, որ Եվրոպական խորհդի նախագահ Շառլ Միշելի եզրափակիչ հայտարարության մեջ բացակայում էր Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի կարևորման դրույթը, կամ արցախյան հակամարտության հետագա կարգավորման այս ձևաչափի կարևորումը: Սա վկայում է այն մասին, որ քանի դեռ հայկական կողմը ներկայացված է Նիկոլ Փաշինյանով և իրեն սպասարկող անհեռատես, անհայրենիք և կիսագրագետ պաշտոնյաներով հայկական կողմը դատապարտված է լինելու հետևելու գործընթացներին և ունակ չի լինելու պաշտպանել սեփական շահերը , դրա մասին վկայեց նաև արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ միրզոյանի երեկկվա խղճուկ բեմելը Մոսկվայում»: