Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջատար են Մակրոնն ու Մարին Լը Պենը

Ֆրանսիայում այսօր կայացած նախագահական ընտրություններում, Exit-poll-ի տվյալներով, առաջատար են գործող նախագահ Էմանուել Մակրոնն ու Մարին Լը Պենը` Ծայրահեղ աջ Ազգային ասոցիացիայից։ Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում նրանք հավաքել են 24-ական տոկոս։

Նշենք, որ երեկ Ֆրանսիայի Հանրապետությունում նախագահական ընտրությունների առաջին փուլն էր։ Նախագահն այս երկրում ընտրվում է 5 տարով։

Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի 50%-ից ավելի, ապա ապրիլի 24-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը։ Նշենք, որ հինգերորդ Հանրապետության 60-ից ավելի տարիների ընթացքում ոչ մի նախագահական ընտրություն մեկ փուլով չի անցկացվել։

Նախագահական այս ընտրություններում առաջադրվել է 12 թեկնածու։ Նրանց թվում են գործող նախագահ Էմանուել Մակրոնը, Ծայրահեղ աջ Ազգային ասոցիացիայից Մարին Լը Պենը, Ֆրանսիայի անհնազանդ ձախ կուսակցության ներկայացուցիչ Ժան-Լյուկ Մելենշոնը, Անն Իդալգոն` «սոցիալիստներից» (Օլանդի և Միտերանի ուժը, Փարիզի քաղաքապետը), Էրիկ Զեմմուրը, Կոմունիստական կուսակցությունից Ֆաբիեն Ռուսելը և այլք, տեղեկացնում է Sputnik Արմենիա։