Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ՀԻՄԱ ՊԵՏՔ Է ՏԵՂԵՐՈՒՄ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ՈՒ ԹԵԿՈՒԶ ՓՈՔՐ, ԲԱՅՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ ապահովելու Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ կյանքի իրավունքը»։ Մեջբերումը ՀՀ արտաքին գործերի նախարարության այսօրվա հայտարարությունից է։

Գիտե՞ք սա ինչի արդյունքն է։ Նրա, որ մեր հանրությունը նորից սկսում է պահանջատեր դառնալ։ Որ գալիս են հրապարակ ու հայտարարում, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։ Հետո գնում իրենց քաղաքների հրապարակներում Արցախի դրոշ տեղադրում…

Մի քանի օր առաջ գրել եմ, հիմա կրկնեմ՝ մեր հասարակությունը պետք է պահանջատեր դառնա։ Մեր հասարակությունը պետք է քաղաքական լինի։ Միայն այդ ժամանակ Նիկոլը կշեռքի նժարին կդնի՝ ումից ավելի շատ վախենա՝ Ալիևից, թե՞ հայ ժողովրդից։

Իրականում հիմա շատ կարևոր պահ է։ Պետք է տեղերում ինքնակազմակերպվել ու թեկուզ փոքր, բայց գործողություններ անել։ Օրակարգը մեկն է՝ Արցախի փրկություն։ Առանց աջ ու ձախ նայելու պետք է այդ ուղղությամբ առաջ գնանք։ Ու կտեսնեք, թե մնացած հարցերն ինչ արագ են լուծվում։ Նիկոլն էլ, Ալիևն էլ… Ձեռք ձեռքի բռնած հեռանալու են մեր կյանքից։

Yerevan Today