Լավրովը մեկնաբանել է Բորելի հայտարարություններն Ուկրաինայում կոնֆլիկտի ռազմական լուծման մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինայի շուրջ իրավիճակը կարգավորելու ռազմական սցենարի ցանկության մասին Բորելի հայտարարությունն արտասովոր է անվանել:

«Ուկրաինայի վերաբերյալ Բորելի վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ ԵՄ-ն Կիևը որպես Ռուսաստանի Դաշնությանը ճնշելու մարտահենադաշտ է դիտարկում»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Լավրովն Ուկրաինայում ռազմական հատուկ օպերացիայի ընթացքում ռուսական կողմի հայտնած փաստերն անհերքելի է անվանել:

Նշենք, որ երկու օր առաջ Բորելն իր Twitter-ում հայտնել էր, որ կոնֆլիկտն Ուկրաինայում կլուծվի մարտի դաշտում։ Այս հայտարարությունն արժանացել էր ռուսական կողմի քննադատությանը:

Հարցին՝ արդյո՞ք նա հավատում է, որ ճակատամարտը կհաղթվի մարտի դաշտում, Բորելը հաստատել էր. «Պատերազմը, որպես կանոն, հաղթում կամ պարտվում է մարտի դաշտում: Այո», տեղեկացնում է News.am: