ԵԱՀԿ մշտադիտարկման խումբը մինչև ապրիլի 30-ը պետք է դադարեցնի գործունեությունը ԴԺՀ-ում

ԵԱՀԿ հատուկ մշտադիտարկման խումբը պետք է մինչև ապրիլի 30-ը դադարեցնի իր գործունեությունը ԴԺՀ-ի տարածքում։ Telegram-ում այս մասին հայտարարել է ԴԺՀ-ի ԱԳ նախարար Նատալյա Նիկոնորովան:

«Առաքելության գործունեությունը չպետք է շարունակվի Հանրապետության տարածքում, քանի որ քաղաքական իրականությունն էլ է փոխվել. Մինսկի համաձայնագրերն արդեն ակտուալ չեն, և իրավական իրականությունը փոխվել է ՌԴ կողմից ԴԺՀ–ի պաշտոնական ճանաչման շնորհիվ», - ասել է նա:

Ըստ Նիկոնովայի` այդ որոշման մասին արդեն տեղյակ են պահել ԵԱՀԿ հատուկ մշտադիտարկման խմբին, համապատասխանաբար, նրանք մինչև ապրիլի 30-ը պետք է կատարեն բոլոր անհրաժեշտ գործողությունները, որպեսզի դադարեցնեն իրենց գործունեությունը Հանրապետության տարածքում, տեղեկացնում է Sputnik Արմենիա: