ՔՊ-ն մերժեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու «Հայաստան» խմբակցության առաջարկը
Ազգային ժողովն այսօր հերթական նստաշրջանի անդրանիկ նիստը սկսեց «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Օրինագծի հեղինակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նախագծով առաջարկում էր նվազագույն աշխատավարձը 68 հազար դամից հասցնել 80 հազար դրամի՝ հաշվի առնելով հանրապետությունում արձանագրված գնաճը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նախորդ շաբաթ ՔՊ պատգամավորների դեմ քվեարկությամբ մերժեց էր նախագիծը:
ԱԺ այսօրվա նիստում օրենքի հեղինակ Աղվան Վարդանյանը չցանկացավ հարցի քննարկման ժամանակ ելույթ ունենալ՝ նախօրոք իմանալով քվեարկության բացասական ելքը:
Հարակից ելույթից հրաժարվեց նաև մշտական հանձնաժողովի անդամ ՔՊ պատգամավորը և խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց նվազագույն աշխատավրձը 80 հազար դրամ հասցնելու մասին ընդդիմության նախագիծը նստաշրջանի օրակարգ մտցնելու հարցը, տեղեկացնում է Panorama.am-ը: