2022-04-12 11:43
Լրատվական գործակալություններ
Իսրայելում տեղի կունենան Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
Հայ համայնքի նախաձեռնությամբ ապրիլի 22-ին Թել Ավիվում, Թուրքիայի դեսպանության առջև, տեղի կունենա բողոքի հանրահավաք՝ նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել է Իսրայելում «Նոյան տապան» հայկական մշակույթի կենտրոնի մամուլի քարտուղար Մենդել Կորսունսկին՝ նշելով, որ միջոցառման նախաձեռնողը Հայֆա քաղաքի հայկական համայնքն է։
Ըստ Կորսունսկու՝ Փետահ Թիկվայում հայկական «Նաիրի» և «Նոյան տապան» կազմակերպությունների աջակցությամբ տեղի կունենա հիշատակի երեկո՝ նվիրված ողբերգական տարեթվին։ Հիշատակի երեկոյի կազմակերպմանն առաջին անգամ կմասնակցի Փետահ Թիկվայի քաղաքապետարանը։