2022-04-12 11:49
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը խորհրդարանի կոմիտեների նիստ է անցկացրել զավթված Շուշիում
Ադրբեջանի իշխանությունները խորհրդարանի կոմիտեների նիստ են անցկացրել զավթված Շուշիում։
«Այս տարեսկզբին ես կոմիտեների նախագահներին տեղեկացրել էի, որ ապրիլին Միլի մեջլիսի կոմիտեների նիստերից մեկը տեղի է ունենալու Շուշա քաղաքում»,- Միլի մեջլիսի այսօրվա նիստում ասել խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան։ Նրա խոսքով՝ այդ հանդիպումն արդեն կայացել է, իսկ նպատակը «ավանդի ներդրումն է «Շուշիի տարվա» գործում», տեղեկացնում է News.am-ը։