Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԿՈՎԿԱՍԸ «ՆՈՐ ՈՒԿՐԱԻՆԱ» ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Է, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ' «ՆՈՐ ՄԱՐԻՈՒՊՈՒԼԻ»-Ի

Պարզ բացատրեմ, Մեծ Արևմուտքին պետք է ռուս խաղաղապահներին, հաջորդ փուլում ռուսական բազան դուրս հանել Հարավային Կովկասից ու Թուրքիայի միջոցով խորանալ դեպի Միջին Ասիա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դա ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը թույլ չեն տալու, ինչը լավ հասկանում են Արևմուտքում։ Արդյունքում Կովկասը "Նոր Ուկրաինա" դառնալու ճանապարհին է, իսկ Հայաստանը' "Նոր Մարիուպուլի"-ի (Ադրբեջանն էլ):

Դա Արևմուտքին համար ցանկալի սցենար է, կազմակերպել մեծ պատերազմ Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի մասնակցությամբ' համ Թուրքիան նորից մտցնել իր տիրապետության տակ, Ռուսաստանին ու Իրանին էլ մտցնել արյունալի պատերազմի մեջ։ Բրիտանիան հանեց Թուրքիային որոշ ռազմական տեխնոլոգիաների սանկցիաներից, այսինքն սկսել են զինել։

Բրյուսելում ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր էին պատրաստում, այլ մեծ պատերազմն էին հրահրում։ Նմանատիպ տեխնոլոգիաներով Ուկրաինայում պատերազմ սարքեցին։

Արևմուտքի նպատակը պարզ է ու բնական, կան մեծ շահեր։ Անհասկանալի է Հայաստանի իշխանության ու Հայաստանի ընդդիմության (խորհրդարանական ու փողոցային) քայլերը, որոնք սրելով իրավիճակը նպաստում են այդ ամենին։

News.am