Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ԵԹԵ ՉՀԵՌԱՑՎԵՆ ԱՅՍ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՊԱ ԱՐՑԱԽԻ ՈՒ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՇԱՏ ՄՈՏ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՐՑ Է

Թյուրքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահեղինակ Վարուժան Գեղամյանը գրում է.

«Դե ինչ, Ադրբեջանը ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանության հետ համաձայնությամբ փակել է Արցախ մուտքը:

ՀՀ ԱԺ պատգամավորներին չեն թողնում մտնել Արցախ: Շուտով չեն թողնի բոլոր նրանց, ովքեր խոսում են Արցախի հայկական մնալու մասին, դեմ են կապիտուլյանտներին ու փորձում են Արցախում պահել հայկական պետականությունը: Արցախը հանձնում են մեր աչքի առաջ: Եթե չհեռացվեն այս կապիտուլյանտ իշխանությունները, ապա Արցախի ու Սյունիքի հանձնումը շատ մոտ ապագայի հարց է»։

Yerevan Today