2022-04-15 15:01
Լրատվական գործակալություններ
«Հայաստան»․ Փաշինյանի նպատակը Գյումրիից ռուսական ռազմակայանի դուրսբերման ապահովումն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության պահպանման համար պատրաստ է աշխատել Ռուսաստանի դեմ։ Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 15-ի ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Նա Փաշինյանին մեղադրեց Անկարայի և Բաքվի հետ առևտրի մեջ՝ ի վնաս հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների։
«Նիկոլ Փաշինյանը ձգտում է Ղարաբաղն Ադրբեջանի կազմ փոխանցել՝ այնտեղից դուրս մղելով ռուս խաղաղապահներին։ Դրա նպատակն է իմաստազրկել նրանց ներկայությունն այնտեղ, իսկ հետագայում՝ ապահովել 102-րդ ռուսական ռազմակայանի դուրսբերումը Գյումրիից»,- կարծում է Թևանյանը։
Քաղաքական գործիչը համոզված է, որ, բավարարելով Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների պահանջները, Փաշինյանը, ըստ էության, փորձում է մնալ իր աթոռին, տեղեկացնում է News.am-ը։