2022-04-15 20:07
Լրատվական գործակալություններ
Թաթոյան․ Ի վնաս Հայաստանի և Արցախի գործող պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության
Բոլոր այն պաշտոնական հայտարարությունները կամ քայլերը` ՀՀ կառավարության ղեկավարից սկսած, որոնք վնասել են Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, սեփական քաղաքական շահերի համար նպաստել են մեր ժողովրդի իրավունքների խախտումներին, այդ թվում` տարածքային իրավազորությունը զիջել են Ադրբեջանին, ապoրինի են և որևէ իրավական ուժ ունենալ չեն կարող, նշում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:
«Բոլոր այդ պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության», – նշել է Թաթոյանը:
Newsarmenia.am