2022-04-16 09:50
Լրատվական գործակալություններ
Մեդվեդև. Ռուսաստանի իշխանությունները պետք է տիրապետեն միգրանտների մասին բոլոր տվյալներին
Ռուսաստանի իշխանությունները պետք է տիրապետեն երկիր ժամանող միգրանտների մասին բոլոր տվյալներին, այդ թվում՝ կենսաչափական։ Հակառակ դեպքում նրանց մուտքը ՌԴ կարող է արգելվել, հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Մենք պետք է հստակ իմանանք՝ ով, ինչ ժամկետով ու ինչ նպատակներով է մուտք գործել մեր երկիր, ներառյալ՝ յուրաքանչյուր միգրանտի կենսաչափական անհրաժեշտ տվյալները։ Հակառակ դեպքում՝ մուտքի մերժում կամ երկար ժամանակով մուտքի արգելք»,- Տելեգրամյան իր ալիքում գրել է Մեդվեդևը, տեղեկացնում է Aysor.am-ը։