2022-04-16 09:51
Լրատվական գործակալություններ
Զախարովա. Ուկրաինային զենք մատակարարելու փաստով ՌԴ-ն բողոքի նոտա է հղել բոլոր երկրներին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հաստատել է, որ ռուսական կողմը բողոքի նոտա է հղել բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, Ուկրաինային զենք մատակարարելու փաստով:
Ավելի վաղ Washington Post-ում հրապարակումներ էին հայտնվել, որտեղ ասվում էր, որ ՌԴ-ն ԱՄՆ-ին բողոքի նոտա է հղել Ուկրաինային զենք մատակարարելու համար:
Արձագանքելով այն մեկնաբանելու խնդրանքին՝ Մարիա Զախարովան պատասխանել է. «Այո՛, ուղարկել են»։
Պատասխանելով ճշտող հարցին, թե որ երկրներին է այն հղվել` Զախարովան նշել է` բոլոր, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն ։