2022-04-16 11:20
Լրատվական գործակալություններ
18 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 422 747
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրում ավելացել է 18-ով և դարձել 422 747: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 011 մարդ (+3), կատարվել է 3 013 643 թեստավորում (+2 631), առողջացել է վարակվածներից 410 434-ը (+14): Կորոնավիրուսային վարակի զոհերի ընդհանուր թիվը վերջին մեկ օրում չի փոխվել` 8 621, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։