«Հրապարակ». ԱԺ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է, ՈՐ ԳԱԼԻՔ ՇԱԲԱԹ ԿՏԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ընդդիմությունը խոստանում է, որ գալիք շաբաթ կտան իշխանության դեմ փողոցային պայքարի մեկնարկը։ Քննարկում են Երևանում և մարզերում անհնազանդության ակցիաներ անելու՝ դասադուլ, գործադուլ առաջարկելու հարցը։

Որոշել են համախմբել բոլոր ընդդիմադիր ուժերին, որոնք մտահոգված են Հայաստանի ու Արցախի ճակատագրով։ Նախօրեին խորհրդարանում երկու խմբակցության ղեկավարները քննարկել են իրենց անելիքները, տեսակետ է հնչել, որ հենց այս շաբաթ-կիրակի սկսել գործողությունները, սակայն քանի որ Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Զատկի տոնը, որոշել են ակցիաները մի քանի օրով հետաձգել»։

Aysor.am