Հունաստանի ԱԳ նախարարը գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին

Ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը մարդկության պարտքն է։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը։

«Այս տարի Հունաստանում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Մեր մտքերն այսօր մեր հայրենիքում և ողջ աշխարհում ապրող հայերի հետ են: Ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը մարդկության պարտքն է»,- գրել է նախարարը։

Հույն քաղաքական գործիչը գրառմանը կից արխիվային լուսանկար է հրապարակել, որում հարգանքի տուրք է մատուցում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը Հունաստանի խորհրդարանի որոշմամբ ճանաչվել է 1996 թվականին, նաև ընդունվել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։

Sputnik Արմենիա