Վանեցյան. Սպասում եմ բոլորիդ ժամը 19։00-ին Ազատության հրապարակում

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով պատմեց՝  ինչ է տեղի ունեցել Ազատության հրապարակում ապրիլի 17-ից ի վեր, երբ հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին։

Հրապարակ են եկել հայրենիքի անվտանգությամբ, անկախությամբ, ինքնիշխանությամբ մտահոգ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք պարտվողական քաղաքականությունն ու  այսօրվա իրավիճակը չեն հանդուրժելու։

«Մեզ անընդհատ ասում են՝ ի՞նչ ծրագիր ունեք։ Ես ասել եմ, մենք ունենք հստակ ծրագիր և այդ ծրագրով շարժվելու ենք առաջ։ Այսօր ժամը 19։00-ին եղեք Ազատության հրապարակում։ Եկեք, դուրս գանք, քայլենք Երևանի փողոցներում ու իրազեկենք, թե ինչի համար ենք մենք հավաքվել Ազատության հրապարակում։ Սպասում եմ բոլորիդ ժամը 19։00-ին Ազատության հրապարակում»,-ասաց Վանեցյանը։

Panorama.am