Հասել ենք արժանապատվության կարմիր գծին. Նվերի խոսքով՝ հացադուլի գնալն ինդիկատոր է

Եկել է պահը, որ գանք այն գաղափարին, որ երբ հարցը կենսական շահերին է վերաբերում, պետք է անձերից վեր կանգնենք: Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նման կարծիք հայտնեց 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը, որն Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել:

«Հացադուլն ինդիկատոր է, որով չափելու ենք՝ ի վերջո կա՞ անկախության սերնդի այն խումբը, որը պատրաստ է կրիտիկական պահին զգալ, թե որն է իր հանձնառությունը: Հասել ենք արժանապատվության կարմիր գծին, և իրականում մեզ ճանաչողները գիտեն, որ մենք ծայրահեղական չենք, սակայն իրավիճակն է ծայրահեղ»,-ասաց Նվերը:

Նվերն ասաց նաև, որ մի շարք տղաներ են գալիս, որոնք ուզում են միանալ հացադուլին, սակայն նրանց հորդորում է չգնալ նման քայլի:

Նա վստահեցրեց, որ կուսակցություններից որևէ մեկի հատ կապ չունեն: Նվերը կոչ արեց այսօր, ժամը 19:30-ին Ազատության հրապարակ գնալ որտեղ հանրային քննարկում է նախատեսված: Նա հավելեց նաև, թե պահն է, որ ամեն մեկը դուրս գա իր կոմֆորտ զոնայից ու միանա իրենց Ազատության հրապարակում։

Sputnik Արմենիա