Ռուսական գազի էմբարգոյի հարցը հիմա չի քննարկվում․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է, որ Եվրոպա ռուսական գազի մատակարարման էմբարգո սահմանելու հարցն այսօրվա դրությամբ չի քննարկվում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ այդ հարցը դեռ կարող է հայտնվել բանակցությունների սեղանին, բայց դրա ժամանակը դեռ չի եկել։

«Ածխի ու նավթի թեմայով արդեն բանակցություններ են ընթանում, գազի հարցով՝ դեռ ոչ։ Մենք գիտենք, թե ինչ հսկայական դժվարություններ է դա առաջացնում։ Այդ պատճառով դուք արդեն երկար տարիներ լսում եք, որ ես խոսում եմ Եվրոպայի էներգետիկ ինքնիշխանության մասին», - ասել է Մակրոնը

Ֆրանսիայի նախագահն ավելացրել է, որ ամեն օրը, երբ Ռուսաստանը որոշում է անցնել նոր ռազմական, դիվանագիտական կամ մարտավարական մակարդակի, «նվազեցնում է բնականոն կյանքին վերադառնալու նրա հնարավորությունները» և նվազեցնում է տևական խաղաղություն կառուցելու Եվրոպայի ունակությունը:

Sputnik Արմենիա