Եվրոպայում ընթացիկ ռեկորդային գնաճի 50 տոկոսը պայմանավորված է էներգակիրների գների աճով. Լագարդ
Եվրոպայում ընթացիկ ռեկորդային գնաճի 50 տոկոսը պայմանավորված է էներգակիրների գների աճով։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը։
ԵԿԲ-ն կօգտագործի գնաճը զսպելու համար ամենահարմար «գործիքներն ու հաջորդականությունը», որն այս պահին երրորդ եռամսյակում պարտատոմսերի գնումների դադարեցում եւ տոկոսադրույքի հնարավոր աստիճանական նվազում է ներառում:
Եվրոպայում գնաճի աճը սրվել է ուկրաինական ճգնաժամի պատճառով, ինչը հանածո վառելիքի գների կտրուկ աճի է հանգեցրել եվրոպական երկրների համար, որոնք կախված են Ռուսաստանից բնական գազի եւ նավթի մասով: Լագարդն ասել է, որ Եվրոպայում ընթացիկ ռեկորդային գնաճի 50 տոկոսը պայմանավորված է էներգակիրների գների աճով։ «Եթե ես այսօր բարձրացնեմ տոկոսադրույքները, դա էներգակիրների գները չի նվազեցնի»,- ասել է Լագարդը:
Լագարդի խոսքով՝ ԱՄՆ-ում, որտեղ Դաշնային պահուստային համակարգը մեկ անգամ արդեն բարձրացրել է տոկոսադրույքները եւ պատրաստվում է դա նորից անել հաջորդ ամիս, գնաճային ճնշումները բարդանում են «լարված» աշխատաշուկայի պատճառով:
News.am