ԼՂ–ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 27 դիտակետերում ռուս խաղաղապահները իրավիճակի ու հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում:
Երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում, պարեկություն է իրականացվել։ Ապահովվել է դեպի Ամարաս և Գանձասար վանքեր ուխտավորների ուղեկցությունը:
«Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուս խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների խմբերի կողմից չպայթած ականներից ու արկերից մաքրվել է 2 371,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1 937 շենք, հայտնաբերվել ու վնասազերծվել է 26 464 պայթյունավտանգ առարկա», - նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: