Համաչափ պատասխանը չի ուշանա. ՌԴ ՊՆ-ի զգուշացումը ՆԱՏՕ-ին

Ռուսաստանի ՊՆ-ում ուշադրություն են դարձրել Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփիի հայտարարությանը Կիևի կողմից ՌԴ օբյեկտներին բրիտանական զենքով հարվածներ հասցնելու մասին։

ՌԴ ՊՆ-ն նշում է, որ Լոնդոնի կողմից Կիևին նման հարվածներ հասցնելու ուղղակի հրահրումը դրանց իրականացման փորձի դեպքում անմիջապես կհանգեցնի համաչափ պատասխանի:

Նշվում է, որ ռուսական զինված ուժերը օրական 24 ժամ պատրաստ են պատասխան հարվածներ հասցնել Կիևի որոշումների ընդունման կենտրոններին։

ՌԴ ՊՆ-ում հավելել են, որ «ուկրաինական որոշումների ընդունման կենտրոններում գտնվող խորհրդականները՝ արևմտյան երկրներից մեկի հպատակների շարքից, պարտադիր չէ, որ խնդիր լինեն» Ռուսաստանի կողմից պատասխան գործողությունների մասին որոշումներ ընդունելիս:

Sputnik Արմենիա