2022-04-27 13:49
Լրատվական գործակալություններ
Բրյուսովի համալսարանի մոտից 7 երիտասարդի են տարել ոստիկանություն
Երևանի Թումանյան փողոցից` Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի մոտից, 7 երիտասարդ է ոստիկանություն բերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Վերջիններս ոստիկանություն են տարվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով` ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու պատճառաբանությամբ։
Նշենք, որ երիտասարդներն իրազեկման ակցիա էին անում Բրյուսովի համալսարանի մոտ ու վանկարկում էին. «Պայքա՛ր»։ Այնուհետև նրանցից ոմանք նստեցին Թումանյան փողոցի ասֆալտին` փակելով ճանապարհը։ Ոստիկանները, սակայն, սկսեցին բերման ենթարկել տղաներին, իսկ աղջիկներին հեռացրին ճանապարհից։