2022-04-27 13:55
Լրատվական գործակալություններ
Տիգրանաշենից մեկնարկած քայլերթին միացել են ասորական համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ քաղաքացիներ
Տիգրանաշենից քայլերթով դեպի Երևան շարժվող խմբին միացել է ասորական համայնքը՝ Ազգային ժողովի պատգամավոր Զեմֆիրա Միրզոևայի գլխավորությամբ։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Երեկվանից Տիգրանաշենից մեկնարկած քայլերթի մասնակիցները, «Հայաստան, ոտքի», «Արցախ, ոտքի՛», «հայ ազգ, ոտքի» վանկարկումներով հասել են գյուղ Արմաշ։ Այստեղ նրանց է միացել քաղաքացիների ևս մեկ խումբ։
Պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ երեկվանից մինչև այս պահը իրենց ոչ միայն բազմաթիվ մարդիկ են միացել, այլև՝ տասնյակ ընտանիքներ խոստացել են մայիսի 1-ին անպայման ներկա գտնվել Երևանում՝ Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին։
Փաստինֆո