Լարված իրավիճակ Ազատության հրապարակում. ոստիկանները տարել են «Հայրենիք»-ի անդամներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազատության հրապարակում ոստիկանությունը առանց որևէ պատճառի հրահրոցներ է բորբոքել և բերման ենթարկել 5 մեր թիմակիցների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը:

 


Նա, մասնավորապես, նշել է. «Մեծ մասը գտնվում են Ոստիկանության Մաշտոցի բաժնում: Ինչքան խփեք, այդքան ուժեղանալու ենք։

Հ.Գ. Դեռ այքանի տվյալներն եմ կարողացել ճշտել

Դոխոյան Վահե

Բոյաջյան Վահագն

Ավետիքյան Վովա

Բադալյան Մարտիրոս»։

Իր հերթին «Հայրենիքի» կուսակցության անդամ Արթուր Թովմասյանը տեսանյութ է հրապարակել Ազատության հրապարակից, որտեղ լարված իրավիճակ է, մեծ թվով կարմիրբերետավորներ կան և քաշքշոց է:

News.am