Ազատության հրապարակում իրավիճակը լարվեց
Ազատության հրապարակում «Պատիվ ունեմ» խմբակցության ակցիայի ժամանակ ոստիկանները քաղաքացիների են բերման ենթարկել։
Իրավիճակը մի պահ բավականին լարված էր, հրմշտոց սկսվեց ընդդիմադիրների և ոստիկանների միջև։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հորդորեց իր աջակիցներին մի կողմ քաշվել, որից հետո իրավիճակը հանդարտվեց։ Վանեցյանը լրագրողներին հայտնեց` անհասկանալի իրավիճակ էր, և 5 անձի են բերման ենթարկել։
«Բոլորի նյարդերը լարված են ու անհասականալի էր` ինչ կատարվեց, ոստիկանությունն էլ անհամաչափ ուժ կիրառեց։ Իշխանությունները հասկանում են, որ ժողովրդական շարժումը թափ է առնում և չեն կարողանում կանգնեցնել այն, ուստի փորձում են մարդկանց վախեցնել»,–ասաց Վանեցյանը։
Նա ոստիկաններին հորդորեց իրենց լիազորությունների շրջանակում գործել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։