2022-04-28 11:20
Լրատվական գործակալություններ
3 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 422 855
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրում ավելացել է 3-ով և դարձել 422 855: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 1 739 մարդ (-213), կատարվել է 3 045 254 թեստավորում (+2 546), առողջացել են վարակվածներից 410 814-ը (+216): Կորոնավիրուսային վարակի զոհերի ընդհանուր թիվը մնացել է նույնը` 8 622, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։