2022-04-28 16:32
Լրատվական գործակալություններ
Ոստիկանություն․ Երևանում բերման է ենթարկվել 39 ցուցարար
Մայրաքաղաքում այսօր՝ ապրիլի 28-ին, փողոց փակելու համար բերման է ենթարկվել 39 քաղաքացի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանությունից։
Ցուցարարները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքը կատարելու համար (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Հիշեցնենք, որ ընդդիմությունը մայրաքաղաքի տարբեր հատվածներում ապակենտրոն պայքար է իրականացնում։