2022-04-28 19:22
Լրատվական գործակալություններ
Արցախի մայրաքաղաքում դեռ գազ չկա. գազատարի վերանորոգման աշխատանքները երկարաձգվել են
Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքները տեխնիկական պատճառներով երկարաձգվել են, և մայրաքաղաքի գազամատակարարումն ու գազալցակայանների աշխատանքը դեռ չեն վերականգնվել։ Տեղեկությունը հայտնում է «Արցախգազ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը։
Երեկ ընկերությունը հայտնել էր, որ Ստեփանակերտի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։ Նշվում էր, որ այն կվերականգնվի այսօր` ապրիլի 28-ին, ժամը 18:00-ի սահմաններում։
«Ընկերության մասնագետներն անում են հնարավորը գազամատակարարումը ժամ առաջ վերականգնելու ուղղությամբ։ Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին լրացուցիչ կտեղեկացնեն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։