Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՆՏԱԺԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՆՈՒՅՆԿԵՐՊ ՇԱՆՏԱԺԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ԱԼԻԵՎԸ, ԷՐԴՈՂԱՆԸ

Ընդդիմության գործողությունները իշխանության համար պայքար չեն, բոլորիս համար ակնհայտ է, որ Արցախը և Հայաստանի ինքնիշխանությանը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: Այս մասին Ավետիք Իսահակյանի արձանի մոտից ՀՀԿ-ի կազմակերպած երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

«Այս իրավիճակում խոսել իշխանություն-ընդդիմություն պայքարի մասին, առնվազն անբարոյականություն է իշխանությունների կողմից: Իրավիճակը շտկելու հնարավորություն կա, մենք դա տեսնում ենք, դրամասին ասում ենք: Չենք ասել՝ կգանք իշխանության կանենք, բայց քանի որ իրենց նպատակը Հայաստանը չեզոքացնելն է որպես ինքնիշխան պետություն, նրանց նպատակը Արցախը վերջնականապես Ադրբեջանին փոխանցելն է և դա լեգիտիմացնելը, նրանց նպատակը կեղծ խաղաղության միջոցով հայ ժողովրդին թուրքական վտանգիառաջ մենակ թողնելն է, իրենք դա են անում, և այդ ճանապարհին պատրաստ են ցանկացածին մեղադրել:

Այսօրվա իշխանությունը շանտաժի է ենթարկում ժողովրդին, նույնկերպ շանտաժի է ենթարկում Ալիևը, Էրդողանը, հետևաբար մենք պետք է մտածենք՝ այս իշխանությունները մե՞րն են, թե ոչ»,-ասաց նա:

Հարցին, թե այս իշխանություններին հեռացնելուց հետո ի՞նչ է լինելու, արդյոք նորից արտահերթ ընտրություննե՞ր, և արդյոք չկա մտավախություն, որ նորից իշխանության կգն այլ ուժեր, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Ընդիմությունը իշխանության գալու պայքար չի մղում, բայց ակնհայտորեն իշխանությունները իրենց իշխանությունը պահելու համար ծայրահեղ միթոդների են դիմում: մենք հստակ ասում ենք՝ Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում չի կարող լինել և չպետք է լինի: Մենք հայ ժողովրդին մոբիլիզացնելու միջոցով կարողանալու ենք Հայաստանն ու Արցախը նոր անվտանգային մակարդակի բարձրացնել: Դրա համար ունենք բավարար ռեսուրսներ՝ ներքին ու արտաքին, ունենք դիվանագիտական հսկայական ռեսուրսներ, քաղաքական ծրագրերն ու մոտեցումները»:

Նա վստահություն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար ոչնչի առաջ կանգ չի առնելու:

News.am